Ֆոկուս ամսագրի վարկածով Ուկրաինայի ամենահարուստ հայի` «Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերության համասեփականտեր Օլեգ Մկրտչյանի կարողությունը $1,877 մլրդ է գնահատվում:
Ուկրաինայի 200 հարուստ մարդկանց շարքում Մկրտչյանը զբաղեցնում է 12–րդ տեղը: 2010 թ-ին նրա կարողությունը գնահատվել էր $507,6 մլն եւ նա զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը: Եւս մեկ հայ` «Ինվեստոր» ընկերության սեփականատեր Արսեն Ավակովը $282,9 միլիոնով զբաղեցնում է 65-րդ տեղը: 190-րդ հորիզոնականում են «Пивденный» բանկի եւ «Холодмаш» -ի համասեփականատերեր Ալլա եւ Լեւոն Վանեցյանները:
Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկը շարունակում է գլխավորել СКМ խմբի եւ «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ահմեդովը` $15,590 մլրդ (2010թ. $ 7,520 մլրդի դիմաց):
Ուկրաինայի ամենահարուստ հայի`Օլեգ Մկրտչյանի կարողությունը $1,877 մլրդ է

Հասանելի է
русскийՏեղադրություն



























