ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 477.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.95 դրամ (աճել է 0.75  դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.82 դրամ (աճել է 1.37), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  234.11 դրամ, ոսկի՝  21,545.29 դրամ, պլատին՝ 12,369.03 դրամ: