ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ասել է, որ Վաշինգտոնը Իրանի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն չի հանդուրժի ոչ մի նոր միջադեպ, հայտնել են հանդիպմանը ներկա դիվանագետները, հաղորդում է Reuters-ը:
Էսպերը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների առջեւ դաշինքի փակ նիստին՝ ասելով, որ ԱՄՆ-ն Իրանին պատասխանատու է համարում Օմանի ծոցում երկու լցանավերի վրա հարձակման համար, սակայն իրավիճակի սրում չի ցանկանում:
«Նրա առաջին բառերն են եղել՝ մենք չեն ցանկանում պատերազմ Իրանի հետ», - ասել է դիվանագետներից մեկը:
«Էսպերը նաեւ հասկացրել է, որ դա գրեթե վերջնակետ է (այն, ինչ ԱՄՆ-ն կհանդուրժի Իրանից)», - հավելել է մյուս դիվանագետը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը հանդիպումից հետո մամուլի ասուլիսին ասել է, որ «միակ կարեւոր ուղերձը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն հստակ ասել է, որ պատերազմ չի ցանկանում:
«Նրանք իսկապես շատ հստակ ասել են, որ պատրաստ են բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախնական պայմանների»:
Ֆրանսիան Էսպերին կոչ արել ՆԱՏՕ-ին չներքաշել Պարսից ծոցում ռազմական առաքելություններոին:
Գերմանիան, Ֆրանսիան եւ այլ եվրոպական դաշնակիցները նույնպես դիմել են Միացյալ Նահանգներին` Իրանի միջուկային գործարքը պահպանելու կոչով:





























