ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ  Էսպերը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կոողմից պարտավորությունների կատարման հավաստիացումների չի հասել միջազգային ջրային ուղիների անվտանգության ապահովման համար համաշխարհային ջանքներին մասնակցելու հարցում՝ Իրանի դեմ կոալցիա ստեղծելու միջոցով, հաղորդում է  AP-ն:

Նրա խոսքով՝ հուլիսին ԱՄՆ-ն  դաշնակիցներին կտրամադրի ավելի մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է իրանական սպառնալիքը սաստկացել եւ ինչպես կարող են միասին աշխատել  հետագա ագրեսիան կանխելու համար:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դաշնակիցները Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերել Էսպերի խնդրանքի նկատմամբ:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են  մասնակցել որեւէ ռազմական ջանքերին տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Եվրոպան ցանկանում է հնարավորինս նվազագույնի հասցնել  պատերազմի հնարավորությունը: