ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի ցանկանում, սակայն մտադիր է ամեն դեպքում միջազգային պաշտպանություն ստեղծել տարածաշրջանում: Այս մասին Associated Press-ին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին պետք չէ Իրանի հետ պատերազմը:

«Մենք տարածաշրջանում որեւէ հակամարտություն չենք փնտրում, սակայն եթե ԱՄՆ-ի վրա հարձակվեն, մենք ուժային պատասխան կտանք»,- ասել է նա:

Հուկը հավելել է, որ ԱՄՆ-ը ձգտում է աջակցել Պարսից ծոցում ռազմածովային միջազգային ուժերին, հատկապես նավթային լցանավերի պաշտպանության համար:

Նշենք, որ Հուկը Փարիզում հանդիպել է եվրոպացի դիվանագետների հետ, որոնք փորձում են պահպանել միջուկային համաձայնագիրը, որը սահմանափակում է Իրանի միջուկային ամբիցիաները: Հուկը եվրոպացիներին կոչ է արել դրա համար ավելի շատ պատժամիջոցներ սահմանել: