Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կհայտարարեն Իրանի հետ առեւտրի խթանման համար հատուկ ֆինանսական մեխանիզմի թողարկման մասին, գրում է Financial Times-ը: 

Ակնկալվում է, որ INSTEX անվանմամբ նախաձեռնությունը կունենա նախնական մի քանի միլիոն եվրո կապիտալ, որի կապակցությամբ հարց է ծագում՝ արդյոք դա բավարար կլինի, որպես Թեհրանին համոզեն պահպանել միջուկային համաձայնագիրը:

Եթե Թեհրանը մեծացնի իր միջուկային ակտիվությունը, եվրոպական պետությունները երկընտրանքի առաջ կկանգնեն՝ սատարել համաձայնագիրը կամ հետեւել ԱՄՆ-ի օրինակին ու պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հուսահատորեն փորձում են փրկել համաձայնագիրը ԱՄՆ միակողմանի դուրսբերումից հետո: Եվրոպական եռյակը փորձում է արդյունավետ մեխանիզմ ստեղծել, որպեսզի եվրոպական ընկերություններին համոզի առեւտուր իրականացնել Իրանի հետ՝ չվախենալով ամերիկյան պատժամիջոցներից:

Եվրոպական մի շարք ընկերություններ իսկապես հույս ունեն, որ լարվածությունը կթուլանա: