Վարչապետ Սքոթ Մորիսոնը չի բացառում Ավստրալիայի մասնակցությունը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պոտենցիալ ռազմական հակամարտությանը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնապես խնդրել է Ավստրալիային կարեւոր դեր խաղալ Իրանի դեմ նոր «գլոբալ կոալիցիայում։

Պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք Ավստրալիայի մասնակցության հեռանկարը Իրանի հետ աճող հակամարտությունում, Մորիսոնը նշել է, որ Ավստրալիան ուշադիր հետեւում է իրավիճակին։ «Այս փուլում ես կարծում եմ, որ այդ հարցերը մի փոքր ժամանակավրեպ են, բայց մենք մտահոգ ենք»,- նշել է նա։ «Մենք կաշխատենք սերտ շփման մեջ, բայց ցանկացած նման հարցապնդում կդիտարկվի սովորական կարգով»,- գրում է The Australian-ը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա բացառում է ռազմական աջակցությունն Ավստրալիայի կողմից, Մորիսոնը նշել է, որ երկիրը կքննարկի դաշնակցի, ինչպիսին է Միացյալ Նահանգները, ցանկացած խնդրանք։

Առեւտրի նախարար Սայմոն Բիրմինգեմը նշել է, որ Ավստրալիան դիտարկում է Իրանի դեմ հետագա պատժամիջոցների մտցման հարցը։ «Մենք մշտապես թարմացնում ենք պատժամիջոցները»,- ասել է նա ABC-ի հարցազրույցում։

«Մենք կարծում ենք, որ  այսօրվա դրությամբ տնտեսական պատժամիջոցները համապատասխանում են նպատակին, բայց մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ լրացուցիչ քայլեր է ձեռնարկում Միացյալ Նահանգները, եւ պահանջում է արդյոք դա մանդատ տնտեսական պատժամիջոցները փոխելու համար, որոնք մենք արդեն կիրառում ենք»։