Իրանում բանտից ազատ է արձակվել արտաքին գործերի նախկին նախարար Իբրահիմ Յազդին, հաղորդում է Isna-ն։

Յազդին եղել է առաջին արտգործնախարարը 1979թ հեղափոխությունից հետո՝ Մահդի Բազարգանի կառավարությունում:

79-ամյա Յազդին կալանավորվել էր անցած տարվա հոկտեմբերին «չարտոնված ցույցին մասնակցելու համար»։

Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Յազդին հայտարարել է, որ իր վրայից հանում է ընդդիմադիր շարժման առաջնորդի լիազորությունները: