ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին քննչական կոմիտեից։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Ավելի վաղ Hetq.am–ը գրել էր, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:




























