ՀՀ ԱԺ-ում հունիսի 28-ին ավարտվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջադրել է տնտեսագետներ Էդգար Ճաղարյանի եւ Կարեն Սեդրակյանի թեկնածությունները ՏՄՊՊՀ անդամների թափուր պաշտոններում։ ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը խորհրդարանականներին տեղեկացրել է, որ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը։ Ընդ որում՝ նա նշել է, որ «Էդգար Ճաղարյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 75 պատգամավոր, «դեմ»՝ 12-ը։ Միեւնույն ժամանակ, «Կարեն Սեդրակյանին «կողմ» է քվեարկել 78, «դեմ»՝ 8 պատգամավոր։




























