Ուրբաթ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ԱՄՆ-ի քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Mehr գործակալությանը:
«Իրանը հերթական անգամ ընդգծում է իր սկզբունքային քաղաքականությունը, որով քննադատում է քիմիական զենքի կիրառումն ընդմիշտ, ամենուր եւ ցանկացած հանգամանքների պարագայու »,-հայտարարել է Զարիֆը Քիմիական եւ կենսաբանական զենքի դեմ պայքարի օրվա առիթով Իրանում իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թեհրանը համարում է, որ զանգվածային ոչնչացման զենք չունենալը նշանակում է ԱՄՆ-ում՝ որպես այդ տեսակի զենք ունեցող աշխարհում միակ երկրում, ամբողջ քիմիական զենքի ոչնչացում: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը հակում ունի կիրառել անմարդկային գործիքներ տնտեսական պատժամիջոցների եւ ահաբեկչության տեսքով:
1992 թվականի նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Քիմիական զենքն արգելելու մասին կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1997 թվականի ապրիլի 29-ին, որին ներկայումս միացել է 192 պետություն: Միազգային իրավական փաստաթուղթը չի վավերացրել Եգիպտոսը, Իսրայելը (ստորագրել է, սակայն չի վավերացրել), ՉԺԴՀ-ը եւ Հարավային Սուդանը:
2013 թվականի օգոստոսին Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած խոշորագույն գազային հարձակումից հետո, երբ զոհվել էր, տարբեր տվյալներով, մի քանի հարյուրից մինչեւ 1500 մարդ, Սիրիան միացել է Կոնվենցիային: Դրա արդյուքնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկրում քիմիական զենքը ոչնչացնելու մասին համաձայնագիրն էր կնքվել եւ դադարեցվել էր Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը:





























