ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կատակել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ճապոնական Օսակա քաղաքում Մեծ Քսանի գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, երկու առաջնորդների զրույցը մեծ աղմուկ է բարձրացրել ամերիկյան եւ ռուսական ԶԼՄ-ների կողմից: Բազմաթիվ լրագրողներ վարում էին ուղիղ եթեր այդ հանդիպումից՝ մեկնաբանելով նախագահների խոսակցությունը:
«Ինչպես Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ: Շատ անհեթեթ է»,-ասել է Թրամփը՝ Պուտինին դիմելով:
Բացի այդ, բանակցություններից առաջ լրագրողները հարցրել էին Թրամփին, թե պահանջել է արդյոք նա Պուտինից չմիջամտել ամերիկյան ընտրություններին: Ամերիկայի առաջնորդը ժպտացել է, թեքվել դեպի զրուցակիցը եւ ասել. «Մի միջամտեք մեր ընտրություններին»,-կատակել է նա: Պուտինը պատասխանել է ժպիտով:





























