ԱՄՆ Օհայո նահանգի Դելավարի համալսարանում մարտի 15-21-ին տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի գործադիր վարչության անդամների հերթական հանդիպումը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են շուրջ 10 Եկեղեցիների ներկայացուցիչներ չորս մայրցամաքներից:
Հայաստանյայց առաքելական եկեղեցին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպմանը Ուղղափառ, Կաթոլիկ եւ Բողոքական եկեղեցիների տեսանկյունից քննության է առնվել «Եկեղեցու բնույթը եւ առաքելությունը» փաստաթուղթը, որը կազմվել է ԵՀԽ նախաձեռնությամբ եւ փորձում է արտահայտել է ԵՀԽ անդամ Եկեղեցիների ընդհանուր տեսակետները Եկեղեցու բնույթի մասին` պահպանելով, այդուհանդերձ, նրանց տարբերությունները:





























