Համացանցում տարածվել է վագրի տեսանյութը, որը վազում է բայքերի հետեւից հնդկական Քերալ նահանգի արգելոցներից մեկում. տեսանյութը վախեցրել է Համացանցի օգտատերերին, գրում է Tribune India-ն:

Դեպքը տեղի է ունեցել Վայանադ արգելոցում, իսկ սարսափազդու հետապնդման տեսագրությունն առաջինը հրապարակել է «Անտառների եւ շրջակա միջավայրի պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը:

Տեսանյութի մասին քիչ է հայտնի: Այդուհանդերձ, ասում են, որ բայքերները, որոնց հետապնդում էր գիշատիչը, անտառի պաշտպանությամբ զբաղվող վարչության ներկայացուցիչներն էին, սակայն այդ տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել:

Տեսանյութի հրապարակումն առաջացրել է հակասական արձագանք Համացանցի օգտատերերի շրջանում: Ոմանք հումորային արձագանք են տվել, իսկ մյուսները մտահոգություն են հայտնել վայրի բնության գրկում իրավիճակի կապակցությամբ, որը հանգեցնում է կոնֆլիկտների մարդկանց եւ կենդանիների միջեւ: