Google ընկերության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, թե Չինաստանում արգելափակվել է Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը: AP-ի փոխանցմամբ, Google-ի ինժեներները պնդում են, որ ծառայությունն աշխատում է առանց խափանումների, եւ Gmail-ի խնդիրները կապված են տեղական իշխանությունների գործողությունների հետ:

Ըստ գործակալության, օտգվողների բողոքները սկսել են դեռ հունվարի վերջին:

Չինաստանի ԱԳՆ-ն առայժմ  չի մեկնաբանել կատարվածը:

Նշենք, որ փետրվարի վերջին ՉԺՀ նախագահ Հու Ցզինթաոն հրահանգել էր խստացնել վերահսկողությունը ինտերնետի նկատմամբ: Պատճառը ընդդիմության ակտիվացումն էր Եգիպտոսի եւ Թունիսի դեպքերից հետո: