Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը G20-ի երկրների առաջնորդներին ասել է, որ Էր Ռիյադը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի պետական նախարար Ադել Ալ-Ջուբեյրը, հաղորդում է Al Arabiya-ն:
Նրա խոսքով՝ արքայազնը առաջնորդներին ասել է, որ անհրաժեշտ է վճռական վերաբերմունք դրսեւորել Իրանի նկատմամբ: Նա մեջբերել է Մուհամմեդ բեն Սալմանի խոսքը.
«Չպետք է թույլ տանք, որ Իրանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը: Անհրաժեշտ է կանգնեցնել Թեհրանի պրակտիկան»:





























