Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Իրանի կողմից ցածր հարստացված ուրանի պաշարների գերազանցման կապակցությամբ եւ նշել է, որ Մեծ Բրիտանիան դեռեւս աջակցում է միջուկային համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը:
«Խորապես մտահոգված եմ, քանի որ Իրանը խախտել է միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները: Մեծ Բրիտանիան նախկինի պես աջակցում է միջուկային համաձայնագիրն ու կողմ է տարածաշրջանում լարվածության նվազեցման համար դիվանագիտական բոլոր գործիքների օգտագործմանը»,- ասել է Հանթը:
Նա Իրանին կոչ է արել խուսափել միջուկային համաձայնագրից նահանջելու հետագա քայլերից եւ վերադառնալ իր պարտավորությունների իրականացմանը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։





























