Facebook-ը կարգելի ամերիկացիներին չքվեարկել կոչ անող գովազդը՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին, հաղորդում է Americaru-ն: 

Արգելքը կգործի այս տարվա աշնանից:

Անցած տարի սոցցանցը ընդլայնեց ընտրողների ճնշման դեմ քաղաքականությունը՝ արգելվեցին գրառումներ, որոնք ապատեղեկատվություն են տարածում քվեարկության մեթոդների, տեղի, ամսաթվի մասին: Այդ կանոնները ներառում են նաեւ վախեցնելու տակտիկայի արգելք, ներառյալ՝ անձնական տվյալների հրապարակում:

Չքվեարկելու դեմ ընկերության նոր քաղաքականությունը մշակման փուլում է: Facebook-ը նշում է, որ նոր քաղաքականությունը կկիրառվի միայն ԱՄՆ-ում և չի ներառի սովորական հաղորդագրությունների վերահսկում: