Իրանը սկսել է ոսկի գնել միջազգային շուկաներում` երկրի վրա արեւմուտքի ճնշման ավելացման կապակցությամբ, եւ ստիպված է հրաժարվել դոլարային պաշարներից, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Financial Times-ը:
Իրանի նման գործողություններն արձանագրվել են Անգլիայի բանկի ներկայացուցիչ Էնդրյու Բեյլիի կողմից: Ֆինանսիստը դիմել է ԱՄՆ իշխանություններին եւ հայտնել, որ «Իրանը զգալի չափով ոսկի է գնում` փորձելով պահպանել իր պահուստները արգելանքից»:
Իրանն այն երկրների 20-յակում է, որ ոսկու ամենամեծ պաշարներն ունի, դրանք գնահատվում են 300 տոննա:





























