Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) աշխատում է տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի եւ վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականների վրա: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր շարունակում ենք աշխատանքը տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի վրա, տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հանցակազմերի եւ վարչական իրավախախտումների հանձնարարվող թվարկումների վրա, նույնիսկ  հանձնարարականներ ենք մշակում  վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման վերաբերյալ»,- ասել է Պոսպելովը՝ ելույթ ունենալով Պետդումայի նախաձեռնած «Պառլամենտարիզմի զարգացում» 2-րդ միջազգային համաժողովի շրջանակում միջազգային անվտանգության սեկցիայում:

Նա հավելել է, որ մոդելային օրենքների ստեղծման հետեւում կազմակերպության անդամ երկրների ազգային օրենսդրություններում դրանց իրականացման գործընթացն է, այս հարցում «որոշ դժվարություններ կան»:

«Առաջարկներից մեկով տարածաշրջանային եւ խոշոր միջազգային կառույցների մոդելային օրենսդրության ստեղծմանը պետք է մասնակցեն բոլոր երկրների իրավասու փորձագետները, որպեսզի արդեն ստեղծման գործընթացի փուլում ամրագրվեն ազգային օրենսդրության կոնկրետ իրավական ակտեր»,- շեշտել է Պոսպելովը:

ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: 2019 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Ղրղզստանը: