Հնարավոր է՝ Հիսուս Քրիստոսի եւ նրա երկրային վերջին օրերի մասին վկայող նոր աղբյուր է գտնվել, հայտնում է Newsru.com-ը՝ վկայակոչելով լոնդոնյան աղբյուրները։ Գիտնականնե8ի խմբին հաջողվել է վերծանել 2 հազար տարի առաջ արված սրբազան ձեռագրի տեքստը։
Նման ձեռագրեր պարունակող շուրջ 70 գիրք Հորդանանում հայտնաբերվել են հինգ տարի առաջ։ Գտածոները գաղտնի են պահվել, քանի որ փորձեր են արվել վաճառել այդ հնագույն գրադարանը։
Երբ մի քանի պոտենցիալ գնորդներ դիմել են գիտնականներին՝ պարզելու գրքերի բնօրինակ լինելու հանամանքը, դրանց մասին հայտնի է դարձել նաեւ լայն հասարակությանը։
Լարված աշխատանքից հետո անգլիական Օքսֆորդ համալսարանի մասնագետները կարողացել են վերծանել տեքստի կեսը, որտեղ խոսվում է Մեսիայի եւ Համբարձման մասին։
Սպասվում է, որ հնագույն գրքերի մասնակի վերծանման մասին պաշտոնական հայտարարություն կարվի երեքշաբթի։





























