Միխայիլ Շոլախովի «Խաղաղ Դոն» վեպն առաջին անգամ կհրապարակվի ըստ հեղինակի ձեռագրի, առանց խմբագրման եւ գրաքննության։ Ինչպես հայտնում է «Երեկոյան Խարկով»-ը, գիրքը պատրաստել է ռուսական մի հրատարակչություն,    այն կտպագրվի Ուկրաինայում։ Վեպը լույս կտեսնի հազար օրինակով եւ պատրաստ կլինի ապրիլի 9-ին։

 Տպագրման համար տեքստը պատրաստել են գրող Ալեքսանդր Ստրուչկովը եւ Շոլոխովի ավագ դուստրը։ Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ՌԴ գրողների միյության նախագահ Լիոնիդ Մաչուլինը հայտարարել է, որ նոր ստեղծագործության մեջ վերականգնվել են մի քանի հազար Շոլոխովյան բառեր, ինչպես նաեւ մի ամբողջական գլուխ, որը վերաբերում է Վեշենսկայա քաղաքի ապստամբությանը, հաղորդում է Lenta.ru-ն։

«Խաղաղ Դոն» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1927թ: Դեռ այն ժամանակ սկսեցին առաջին ասեկոսեները, որ գրքի հեղինակը ամենեւին այն մարդ չէ, որի անունով (Միխայիլ Շոլոխով) այն ստորագրվում է: Նշենք, որ առաջին տպագրության ժամանակ Շոլոխովը դեռ 22 տարեկան էր։ Անգամ կարծիք կար, որ Շոլոխովը ձեռագրերը յուրացրել է գնդակահարված մի սպայից։