Հայաստանը հույս ունի, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա իր խոսքին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման էմբարգոյի հարցում, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը  հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում։

ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքի հարցը երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներում։ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները նույնպես ուշադրության կենտրոնում են։ Նաղդալյանը հիշեցրել է, որ դեռեւս փետրվարին Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ հանրապետությունը հետեւում է էմբարգոյին։

«Հույս ունենք, որ Ֆրանսիան ձեռնպահ կմնա սպառազինության վաճառքից, որը կարող է օգտագործվել Արցախում, կամ խախտել հավասարակշռությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։