Անդրկովկասի հարցով ժնեւյան քննարկումներն այլընտրանք չունեն: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը բանակցությունների հերթական փուլից հետո:
«Մենք որեւէ այլընտրանք չունենք: Դա միակ ձեւաչափն է, որի շրջանակում հանդիպում են Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները: Այլ ձեւաչափեր չկան: Կամ հանդիպել Ժնեւում, կամ մեծացնել զինված ուժերն ու պատերազմել: Կոպիտ եմ ասում, սակայն ժնեւյալ քննարկումները լավագույն միջոցն են Հարավային Կովկասում նեգատիվի եւ ոչ սթափության դեմ»,- ասել է Կարասինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի առնչությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները պայթած ռումբի էֆեկտ ունեն:
«Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, որը պայթած ռումբի էֆեկտ ուներ, ցուցարարների վանկարկումները՝ այդ ամենն աննկատ չի անցել… Ես այն մարդկանցից եմ, ում վրա ազդել է այդ պայթյունը: Երկու հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունները չպետք է նման արտահայտություններ թույլ տան: Անհրաժեշտ է զգուշորեն վերաբերվել դրան եւ ընտրել արտահայտությունները»,- նշել է փոխնախարարը:





























