Աշխարհի ամենաերկար ուղեւորատար ինքնաթիռը` Boeing-747-8 –ը կատարել է իր առաջին փորձնական թռիչքը: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն, օդանավը թռել է Վաշինգտոն նահանգի Էվերեթթ քաղաքից եւ 4 ժամ անց վայրէջք է կատարել Սիեթլում:
Նոր օդանավն ունի 250 ֆուտ (76.2 մետր) երկարություն ու Boeing-ի ամենախոշոր առեւտրային օդանավն է: Այն կարող է տեղափոխել 467 ուղեւոր եւ հաղթահարել 14,8 հազար կմ:
Նշվում է, որ փորձնական թռիչքը հաջող է անցել:
Հայտնի է, որ հաջող փորձարկումների դեպքում, նոր Boeing 747-8 Intercontinental-ը կսկսեն առաքել արդեն 2011-ի վերջին: Առաջին մոդելը կստանա գերմանական Deutsche Lufthansa ընկերությունը:




























