Սիրիական բանակի ստորաբաժանումները արգելափակել են երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքը, որտեղ վերջին օրերին ցուցարարների եւ իրավապահների բախումներ են եղել, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters գործակալությունը:

Սիրիական իշխանությունները հայտարարել են, թե Դերաայում տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է մի քանի «սադրիչների» վրա, որոնք փորձում են «քաոս եւ անկարգություններ հրահրել»:

Նշենք, որ նախօրեին այդ քաղաքում խոշոր հանրահավաք է կայացել: Ցուցարարները կառավարությունից բարեփոխումներ եւ կոռոպւցիայի դեմ պայքարի գործուն միջոցներ են պահանջել: