Թուրքիայում Նովրուզ բայրամի տոնակատարությունները մի շարք քաղաքներում վերածվել է PKK-ի օգտին հանրահավաքների:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` միայն Շանլըուրֆա քաղաքում մոտ 15 հազար հոգի մասնակցությամբ Նովրուզի տոնակատարությունը սահուն վերածվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի օգտին հանրահավաքի: Մասնակիցները պարզել են Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդի լուսանկարներն ու PKK-ի խորհրդանիշերով պաստառներ:
Տոնակատարությունների ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել քուրդ բնակչության եւ ոստիկանության միջեւ: Որոշ դեպքերում ոստիկաններն օգտագործել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ:



























