Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Մեքքայում, հայտարարել է, թե գործողությունը Լիբիայում չպետք է վերաճի զավթման:
Նա նկատել է, որ Թուրքիան պայմաններ է առաջադրում, որպեսզի համաձայնություն տա ՆԱՏՕ-ի միջամտությանը Լիբիային, հաղորդում է TRT Russian-ը:
«Եթե ՆԱՏՕ-ն միջամտի, դաշինքի ուժերը պետք է Լիբիա մտնեն, որպեսզի ապացուցեն, որ Լիբիան պատկանում է լիբիացիներին, այլ ոչ թե վերաբաժանեն ինչ-որ մարդկանց միջեւ երկրի հարստությունները»,- ասել է նա եւ հավելել. «Լիբիայի ժողովրդին պետք է շանս տրվի ինքնուրույն որոշում կայացնելու»:
Արեւմտյան երկրների եւ Քաթարի ու ԱՄԷ-ի ռազմական արշավանքը Քադաֆիի դեմ սկսվել է մարտի 20-ի գիշերը: Հատուկ գործողության արդյունքում մի քանի ավիահարված է իրականացվել, նաեւ հրթիռային գնդակոծումներ: Արդյունքում լրջրոն վնասվել է Լիբիայի ՀՕՊ համակարգը:
Դաշնակիցները գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 17-ին ընդունած բանաձեւի հիման վրա: Փաստաթղթով փակ է հռչակվել Լիբիայի օդային տարածքը: Ռազմական գործողությունների ակտիվ փուլը սկսվել է, երբ Քադաֆիի ուժերը խախտել են իրենց իսկ հռչակած հրադադարը:





























