Օգտակար հանածոների ապագա հայթայթումների ու տիեզերքում արտադրման մասին ասվում է պրոֆեսոր Ֆիլ Մեցգերի՝ Discover Мagazine-ում հրապարկված նյութում:

Մեցգերը տիեզերքի «հավերժական» հետազոտության համար շարժիչի ստեղծողն է, գրում է.HighTech+-ը: 

Նրա գաղափարները կիսում են նաև միլիարդատերերը, ներառյալ՝ մոլորակի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը:

Discover Мagazine-ը նշում է, որ հանածոների հայթայթումն ու տիեզերքում արտադրումն իրական խնդիր է:

Չնայած նրան, որ դրա համար տեխնոլոգիաների մեծ մասը սաղմնային վիճակում են, սակայն արդեն փորձարկվել են: Այսպես, 2014 թվականին Made in Space եւտապը 3D պրինտեր օգտագործեց զրոյական գրավիտացիայում՝ միջազգային տիեզերակայանում: Վերջերս ընկերությունը NASA-ից գրանտ ստացավ տպագրման նմանատիպ տեխնոլոգիայի մշակման համար:

Նման տեխնոլոգիաներ նաև պետք է կիրառվեն Մարսում բնակատեղիի կառուցման համար:

ԱՄՆ Կոլորադո նահանգի լեռնային դպրոցի պրոֆեսորներից մեկը՝ Անխել Աբբուդ-Մադրիդի խոսքով՝ առաջին անգամ տիեզերքում հանածոների հայթայթման գաղափարը ծագել է 1999 թվականին, և դրանում տնտեսական որևէ իմաստ չկա:

Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է: Շատ երկրներում, ներառյալ՝ Ռուսաստան և Լյուքսեմբուրգ, հայտնվել են գաղափարներ և եւտապներ: Իսկ անցած տարի այդ նպատակով ԱՄՆ-ը հատուկ մասնագետների հավաքեց:

Մեցգերի խոսքով՝ այն ժամանակ, երբ քաղաքակրթությունը Երկրի սահմաններից դուրս գա, Արեգակնային համակարգում արտադրություն կսկսվի, որի մասշտաբները դեռևս անհայտ են, և դա կարող է միլիարդավոր անգամներ գերազանցել Երկրի վրա արտադրությանը: