Ջիբրալթարում իրանական նավթային լցանավի անօրինական ձերբակալման հետ կապված Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, հաղորդում է Mehr-ը:
«Ջիբրալթարում իրանական նավթային լցանավի անօրինական ձերբակալման հետ կապված Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը»,- Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին՝ հավելելով, որ հանդիպման մանրամասների մասին ավելի ուշ կհաղորդի:
Ավելի վաղ Ջիբրալթարի իշխանությունները հայտնել էին, որ Grace 1 նավթային լցանավը հում նավթ է տեղափոխում սիրիական Բանիյասի նավթարդյունաբերական գործարան, ինչը ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների կոպիտ խախտում է:





























