Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համագործակցելու են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: Համագործակցության հարցերն են քննարկվել Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի հանդիպմանը:

Կողմերը քննարկել են 2009 թ. Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ստորագրված թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին հուշագրի դրույթների արդյունավետ իրագործման հարցեր:

Փոխվարչապետը կարեւորել է երկկողմ  մակարդակով փոխգործակցությունը երեւույթի դեմ պայքարի հարցում: Ըստ նրա` պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ թրաֆիկինգի զոհ դարձած Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ-ն վերջնակետ երկիր է համարվում, այդ իսկ պատճառով թրաֆիկինգի դեմ պաքարի հարցում գործակցելու, ջանքերը համակարգելու անհրաժեշտություն կա: