Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների միջեւ իրավական համագործակցության հուշագրի շրջանակներում Հայաստանում է գտնվում ռուսաստանյան պատվիրակությունը, որը մասնակցում է «Դատախազների դպրոցում» ընթացող կլոր սեղանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է դատախազական վերահսկողության արդիական հարցերին, մարդու եւ քաղաքացու իրավունքների ոլորտում դատախազության գործունեությանը: Միջոցառման շրջանակներում ռուսաստանցի դատախազները իրենց փորձը կփոխանցեն հայ գործընկերներին:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպմանը ընդգծել է Ռուսաստանի դատախազության հետ համագործակցության կարեւորությունը:




























