Ատոմայի էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ Իրանը հուլիսի 8-ին ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ հուլիսի 8-ին գործակալության տեսուչները հաստատել են, որ Իրանը 3,67%-ով գերազանցել է ուրանի հարստացումը»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը:   

Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ հուլիսի 7-ից մտադիր են ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67% մակարդակից ավելի բարձր, եւ դա կանեն այն մակարդակով, որը հարկավոր են համարում:

Թեհրանի պնդմամբ՝ իր որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը:    

Իրանում պնդում են, որ այդ քայլին են դիմել ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումից եւ համաձայնագրից դուրս գալուց հետո: Բացի այդ, Իրանում հայտարարում են, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն իրականացնում համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները: