Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին կոչ է արել Եվրոպային ներկայանալ ԱՄՆ-ի դեմ եւ թույլ չտալ, որ դրա ինքնիշխանությունը դառնա Վաշինգտոնի միակողմիանի քաղաքականություն պատանդը, հաղորդում է Tasnim-ը:
«Այսօր ԱՄՆ-ը պատանդ է վերցրել Եվրոպայի անկախությունը, եւ ԵՄ-ի պետությունները պետք է ներկայանան ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման դեմ իրենց ինքնությունն ու անկախությունը պաշտպանելու համար»,-հայտարարել է Շամհանին Ֆրանսիայի նախագահի գլխավոր խորհրդական Էմանուել Բոնի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ քննադատել է ԵՄ երկրները Համատեղ գործողությունների համալիր ծրագրի դրույթները պահպանելու հարցում անգործության եւ միջուկային գործարքի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանը հակազդելու ոչ բավարար վճռականության մեջ: «Միակողմիանի գործողություններ կատարելու դարաշրջանն ավարտվել է»,-հավելել է Շամհանին՝ նախազգուշացնելով ԵՄ երկրներին, որ Իրանն այլեւս չի պատրաստվում իրագործել ՀԳՀԾ-ը միակողմանի կարգով:
Իր կողմից ֆրանսիացի գործիչը նշել է, որ գտնվում է Իրանում ոչ որպես միջնորդ եւ չի տիրապետում որեւէ տեղեկատվության ԱՄՆ-ից:
Բոնը նաեւ նշել է, որ Իրանի ուժը, ազդեցությունն ու դիրքը զգալիորեն ամրապնդվել են վերջին 20 տարիների ընթացքում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հակազդեցությանը: Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փնտրում է համատեղ նախաձեռնություններ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը դադարեցնելու համար:
Ֆրանսիացի դիվանագետը նաեւ հայտնել է Փարիզի պատրաստակամությունը Իրանի հետ համագործակցույթունը շարունակելու առումով՝ հաշվի առնելով անհերքելի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում Սիրիայում, Եմենում, Իրաքում եւ Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու համար:





























