Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մարտի 17-19-ին տեղի է ունեցել Հայ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության Կենտրոնական գրասենյակի անդամների ժողովը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ եռօրյա ժողովի նպատակն էր նախապատրաստել կազմակերպության երկրորդ պատգամավորական ժողովը, որ գումարվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 7-10-ը:
Որոշվել է պատգամավորական ժողովի ավարտին կազմակերպել ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր:





























