ՌԴ Պետդուման մերժել է Չեչնիայի խորհրդարանի առաջարկը` ՌԴ Սահմանադրությունից բացառել միաժամանակ երկու անգամից ավելի նախագահ ընտրելու սահմանափակումը:
Օրինագիծը ներկայացվել էր 2006թ. ամռանը: Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն էր: Առաջարկում նշված էր, թե Չեչնիայում կայունացման աշխատանքներ են սկսվել, եւ բնակչությունը կարծում է, որ դրանք պետք է ընթանան գործող նախագահի ղեկավարությամբ:
Պուտինը 2008թ. երրորդ ժամկետով չէր առաջադրվել:
Ռուսաստանի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով, նա պետք է լինի ՌԴ քաղաքացի, 35 տարեկանից մեծ, եւ առնվազն 10 տարի ապրի Ռուսաստանում:





























