Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին 350 եվրո է խոստացել յուրաքանչյուր սպանված ընդդիմադիրի համար:
Եվրոպական պարբերականների տեղեկություններով, Քադաֆիի կողմնակիցներից մեկը հայտնել է, որ Տրիպոլի հասցված յուրաքանչյուր դիակի համար իրեն 600 դինար (350 եվրո) են խոստացել:
Ներկայումս Մուամար Քադաֆիի զորքերը սկսել են ինտենսիվ հրետանային գնդակոծումներ Աջդաբիա քաղաքի մատույցներում:





























