ԱՄՆ-ի  հազարավոր քաղաքացիների Newsweek-ն առաջարկել է ստանդարտ թեստավորում անցնել` Ամերիկայի քաղաքացիություն ստանալու համար:  Թեստավորմանը մասնակցածների 38 տոկոսը, սակայն, չի կարողացել անցնել այն:

«Անգրագիտությունը կասկածի տակ է դնում մեր երկրի ապագան»,-անհանգստություն է հայտնել ամերիկյան շաբաթաթերթի խմբագրակազմը: Հարցվածների 29 տոկոսին չի հաջողվել ճիշտ նշել ԱՄՆ նախկին փոխնախագահի անունը, 73 տոկոսը գաղափար անգամ չունի սառը պատերազմի պատճառների մասին, 44 տոկոսը չի կարողացել բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում իրավունքների մասին օրենքը, իսկ 6 տոկոսը նույնիսկ չգիտի, թե երբ է նշվում Անկախության օրը: Ըստ թերթի` անգրագիտությունը մշտապես առկա է եղել ամերիկյա հասարակության շրջանում, ինչի մասին են վկայել մի շարք հետազոտությունների արդյունքները:

«Սակայն աշխարհը փոխվել է, եւ ցավոք, գնալով ավելի բարյացկամ է վերաբերվում ոչ հետաքրքրասեր անգետիկներին, ի դեմս մեր հասարակության»,-պարբերականին է մեջբերում InoPressa-ն: