Իջեւանի հիվանդանոցում մարտի 20-ին  մահացել է «բոտուլիզմ» ախտորոշմամբ մեկ շաբաթ առաջ այնտեղ տեղափոխված կինը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 13-ին Իջեւան քաղաքից, «բոտուլիզմ» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 71-ամյա Սերիկ Մ.-ն, 56-ամյա Ռիմա  Մ.-ն եւ 80-ամյա Վարսենիկ Վարդանյանը:

Մարտի 20-ին, ժամը 08.00-ին,  Վարսենիկ Վարդանյանը մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: