Մուամար Քադաֆին կարող է ոչնչացվել միջազգային գործողության արդյունքում: Այդ մասին ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայեմ Ֆոքսը: Նա նշել է, որ Լիբիայի նախագահը «օրինական թիրախներից մեկն է»:

Ֆոքսի խոսքով, Մեծ Բրիտանիայի ռազմական օդուժը կարող է ոչնչացնել գնդապետի ապաստանը հատուկ ռումբի միջոցով: Նա նշել է, որ Քադաֆիի ոչնչացմանը կգնան միայն այն դեպքում, եթե սպառնալիք չլինի խաղաղ բնակիչների համար:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին ընդունեց 1973 բանաձեւը, որով նախատեսվում է  փակել Լիբիայի օդային տարածքը` ապահովելու խաղաղ բնակչությանը ավիահարձակումներից:

Կոալիցիայի ռազմական ուժերը սկսվել են մարտի 19-ին: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը 120 Տոմահավկ հրթիռներ են արձակել, հաղորդվում է 60 սպանվածների եւ հարյուրավոր վիրավորների մասին: Ներկայումս գործողություններին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան: