Տոլյատիի հրապարակում  մարտի 20-ի երեկոյան «Հաուսոմ-Պարկի» դիմաց ականատեսների համար անսպասելիորեն, երիտասարդների խումբն սկսել է «Լեզգինկա» պարել: Պարը տեղի է ունեցել մեքենայի նվագարկիչով միացված երաժշտության ուղեկցությամբ:

Պարի մասնակիցները պարելիս թափահարել են  Ադրբեջանի եւ Վրաստանի դրոշները: 16 պարողներ (հիմնականում ադրբեջանցիներ, չնայած նրանց մեջ  եղել են  նաեւ հայեր եւ ռուսներ եւ ավարացիներ), տարվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ նրանք հայտնել են, որ չեն անդամակցում երիտասարդական կազմակերպութոյւնների, իսկ «Հաուս-Պարկ» են եկել ամեն մեկն իր գործով: Ոստիկանություն տարվածները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, սակայն նրանց զգուշացվել է, որ ծայրահեղական բնույթ ունեցող ակցիաները արգելվում են: