Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը Լիբիայի հետ կապված զարգացումներում Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքը ներկայացնելու համար հանդիպման առաջարկներ է արել խորհրդարանական ընտրություններում 1 տոկոսից ավել ձայն հավաքած կուսակցություններին։

«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին արդեն հայտարարել է, թե իրենք հրաժարվում են հանդիպել արտգործնախարարի հետ։ «Թող հասարակությանը տեղեկացնեն Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքի մասին»,-ասել է ազգայնական գործիչը։