Բանից պարզվում է` Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղադրված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին: Մեկ այլ քանադկում արքեպիսկոպոսը «մարմնավորում է» Մաշտոցին եւ կանգնած է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողքին: «ՉԻ»-ն փաստը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Քանդակագործն, անշուշտ, բավական հեռատես է գտնվել եւ արձանի աջ ձեռքի ցուցամատից չի կախել «Բենթլիի» բանալին եւ հեռակառավարման «պուլտը»: Ի վերջո արվեստի գործերն անմահ են, իսկ մեքենաների մակնիշները` փոփոխական ու անցողիկ:
Ուրախալի է նաեւ, որ քանդակագործը նախընտրել է դասական ոճը: Նատուրալիստական պոստմոդեռնի ոճի ընտրության դեպքում ստիպված պիտի լիներ Նավասարդ Կճոյանին քանդակել ոչ թե Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ թագավորի կողքին` այբուբենը բռնած, այլ Սերժ Սարգսյանի կողքին` զոնտիկ «պահելիս»: Այսպես թե այնպես` լավ է, որ բարձրաստիճան հոգեւարականի կիսանդրին տեղադրված է ոչ թե «Փարվանա» ռեստորանի մուտքի մոտ, այլ դպրատան շենքում: Սերունդներն, անկասկած, բարձր կգնահատեն այդօրինակ համեստությունն ու բարեպաշտությունը»:





























