Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանման համար, որից միակողմանիորեն դուրս է եկել ԱՄՆ-ն, պատասխանատվություն է կրում Ռուսաստանը: Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի իր հեղինակային սյունակում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հերթական անգամ փորձելով պայմանագրի խզման համար պատասխանատու համարել Մոսկվային:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ վտանգված է եվրոպական անվտանգությունը: Նա Ռուսաստանին կոչ է արել օգտագործել «վերջին հնարավորությունը»  ՓՄՀՀՊ-ի պահպանման  համար: «Հակառակ դեպքում, այն միանձնյա պատասխանատվություն է կրելու», - մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ստոլտենբերգը խոստովանել էր, որ աշխարհն առանց Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի, բոլորի համար «պակաս կայուն» կդառնա: Այս  հայտարարությամբ նա հանդես էր եկել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում կայացած  բանակցություններից հետո: