Ջոն Հոփքինսի համալսարանը (ԱՄՆ, Բալթիմոր) հետազոտություն է անցկացրել ճշտելու, թե, որ երկրների ժամանցի վայրերն են ավելի պատված ծխախոտի ծխով, հաղորդում է Focus.ua-ն:
2009-2010 թվականների ընթացքում հետազոտվել են ռեստորանների եւ բարերի աշխատողներ, հիմնականում մատուցողներ, որոնց նիկոտինով ներծծված մազերից փորձանմուշներ են վերցվել։ 22 երկրներում աշխատող մատուցողներից վեցրած փորձանմուշները ենթարկվել են հետազոտությունների, հաղորդում է Korrispondent.net-ը։
Ամենածխահարված երկրներից են Հայաստանը, Թուրքիան, Բանգլադեշը, Վրաստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը։ Ամենամաքուր օդն ունեցող բարերն ու ռեստորանները գտնվում են Թայլանդում, Հնդկաստանում եւ Վիետնամում։ Ուրուգվայում արգելված է ծխել հասարակական վայրերում, իսկ Արգենտինայում հետազոտություններին համաձայնել են մասնակցել միայն ծխելնը արգելող ժամանցի վայրերը:




























