Թուրքական իշխանությունները առգրավել են այդ երկրում հարկադիր վայրէջք կատարած իրանական օդանավի խուզարկության ժամանակ հայտնաբերված զենք-զինամթերքը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Հայտնաբերված զինամթերքի մասին հայտնի է դարձել մարտի 22-ին, սակայն ինչ քայլեր են այնուհետեւ ձեռնարկվել, չի հաղորդվում։ Անհայտ է նաեւ օդանավի անձնակազմի ճակատագիրը։

Տեղական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել էին, որ անձնակազմի բոլոր անդամները ձերբակալվել են, սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել էր այդ լուրը։ Նրա խոսքով, օդանավը, զինամթերքի առգրավումից հետո, հետ է ուղարկվել Թեհրան։