Իրանական Նովրուզ տոնի կապակցությամբ, «Արեւելքի երկրների մշակույթի կենտրոնն» այսօր՝ մարտի 23-ին «Ակադեմիա» պատկերասրահում նախաձեռնել է «Իրան-Հայաստան» լուսանկարների ցուցահանդես, որի շրջանակներում տեղի կունենա նաեւ հայ լուսանկարիչների աշխատանքների համանուն մրցույթ: 

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստնում Իրանի դեսպանի խորհրդական Մումամմադ Շաքիբան, ով կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումը, շեշտելով, որ նոր հնարավորություներ են բացվում երկու ազգերի միջեւ բարեկամական կապերի ամրպնդմանը համար;

«Արեւելքի երկրների մշակույթի կենտրոնի» նախագահ Բագրատ Մովսիսյանը նշել է, որ Նովրուզը պատմականորեն նշվել է ոչ միայն Իրանում, այլեւ նախաքրիստոնեական Հայաստանում որպես Վահագնի ծննդյան օր եւ նաեւ Նոր տարի, իսկ ցուցահանդեսը շեշտում է բարեկամ ժողովուրդների մշակութային ընդհանուր ակունքները:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Իրանի բնապատկերներից լուսանկարներ եւ գեղանկարներ, «Շահնամե» էպոսի մանրանկարներ: Հայկական կողմից ներկայացված էր  մանրանկարչության նմուշներ եւ յուղաներկ աշխատանքներ:

Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում էր լուսանկարների մրցույթը, «Գարուն» վերտառությամբ:

Մրցույթին մասնակցում են երեք լուսանկարիչ` 8 աշխատանքով:

Համացանցից օգտվողներին մարտի 19-25-ին հնարավորություն է ընձեռվելու ստուգել իրենց գիտելիքները Իրանի վերաբերյալ: 35 հարցերից առավելագույնը պատասխանած անձանց սպասում են հաճելի անակնկալներ: Արդյունքները կամփոփվեն մարտի 26-ին: