Վրաստանում վերջին ամսվա ընթացքում արձանագրվել է ՁԻԱՀ-ից 9-րդ մահը, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:

Բժիշկների կարծիքով, մահացած 40-ամյա կինը շատ ուշ է դիմել հիվանդանոց:

Վերջին տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ, արձանագրվել է 2773 ՄԻԱՎ վարակակիր, որից 2042-ը տղամարդ են, 731-ը՝ կանայք: Հիվանդների հիմնական մասը 29-40 տարեկան են: Վարակակիրներից 1457-ի մոտ ՁԻԱՀ է զարգացել, որոնցից 597-ը մահացել են:

Վարակվածների մեծ մասը բնակվում է Թբիլիսիում (913 մարդ):