Եմենում Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություն այս պահին չկա: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա նշել է, որ եղած տեղեկություններով, այս պահին Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան:
Եմենում բողոքի զանգվածային գործողությունները սկսվել են 2011թ. հունվարին: Ցուցարարները պահանջում են 1978-ից իշխող նախագահ Սալեհի հրաժարականը: Սալեհը հայտարարարել է, որ չի առաջադրվի 2013-ի ընտրություններում, ցրել է կառավարությունը, գործադիր իշխանություն է հրավիրել ընդդիմադիրներին, սակայն այդ զիջումները չեն բավարարում ընդդիմությանը: Մարտի 23-ին Եմենում հայտարարվել է արտակարգ դրություն:




























