Մարտի 24-ին, ժամը 00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեն-էլեն» ակումբում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները:  «Ալեն-Էլեն»-ի մոտ հավաքված անձինք ֆոտոլրագրողին հայտնել են, որ բերման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքացիների:

Այս պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ են հավաքվել Իրանի մի քանի քաղաքացիներ եւ նրանց զրույցից պարզվել է, որ բերման են ենթարկել երկու աղջիկների` ոչ սթափ վիճակում:

Նրանք ոչ սթափ վիճակում փորձել են մտնել «Ալեն-Էլեն», բայց անվտանգության աշխատակիցները արգելել են, եւ վիճաբանություն է ծագել:

Կենտրոնականի բաժնում են նաեւ Իրանի դեսպանության աշխատակիցները, եւ ոստիկանությունը հավանաբար բերման ենթարկված աղջիկներին կհանձնի դեսպանատան աշխատակիցներին:

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի